Կարևոր իրադարձություններ

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

28 Հունիս, 2022 19:50
ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

ՇՄ նախարարությունը պարզաբանում է բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը։ Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․

«Հարգելի քաղաքացիներ, արդեն մի քանի օր է համացանցում կրկին տարածվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 5 տարվա վաղեմության տեսանյութ։
 
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականին դիմել էր ՀՀ ոստիկանություն։
 
ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում էր ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, որի լուծման ուղղությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին