Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանից ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ

28 Հունիս, 2022 17:50
Գագիկ Բեգլարյանից ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի  այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 704.483.825 ՀՀ դրամ,

10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,

8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 879.759.719ՀՀ դրամի չափով,745.274,9ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,317.008.604ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշվածը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ: 

 

Լրահոս

Դիտել ավելին