Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա վերջ. Պեսկով

28 Հունիս, 2022 17:24
Ուկրաինան կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա վերջ. Պեսկով

Ուկրաինայի իշխանությունները կարող են դադարեցնել ռազմական գործողություններն իրենց տարածքում, եթե զինվորականներին հրամայեն վայր դնել զենքերը և կատարեն Ռուսաստանի պայմանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է vedomosti.ru-ն։

«Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա վերջ։ Պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները։ Ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա ավարտը»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և կհասնի իր նպատակներին։ 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին