Կարևոր իրադարձություններ

Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը (լուսանկարներ)

28 Հունիս, 2022 13:10
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը (լուսանկարներ)

Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և Երևան-Մարսել գործակցության 30-ամյակը տոնելու համար՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք հարաբերությունների ողջ ընթացքը նշանավորվել է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե այլ բնագավառներում:

 

Լրահոս

Դիտել ավելին