Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Կանն՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (լուսանկարներ)

28 Հունիս, 2022 10:07
Աննա Հակոբյանն այցելել է Կանն՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայում: Այս մասին Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նա.

«Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին:

Եղա նաև է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմեցին տեխնոպարկի պատմությունը։

1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին