Կարևոր իրադարձություններ

Ամուլսարը կշահագործվի՞. «Հրապարակ»

28 Հունիս, 2022 08:35
Ամուլսարը կշահագործվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ Նախագծի դեմ ամիսներ շարունակ պայքարում էին բնապահպանական  ՀԿ-ները՝ համարելով, որ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու նպատակն Ամուլսարի շահագործումն է։ Մայիսի 30-ին էլ դիմել էին նախագահին՝ խնդրելով չստորագրել այն։ Բանն այն է, որ օրենսգրքում ներդրվել է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումն անհաղթահարելի ուժի հիմքով:

Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը եւ այլն։ Նախագծի անցումային դրույթներով էլ նորմը հետադարձ ուժ է ստանում եւ տարածվում է 4 տարի առաջ անհաղթահարելի ուժի հիմքով խնդիրներ ունեցած ընդերքօգտագործողների վրա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին