Կարևոր իրադարձություններ

«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»

28 Հունիս, 2022 08:16
«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

,Էդգարը ծնվել է Երևանում, իր կյանքի 18 տարին ապրել Նորագավիթում՝ մայրիկի հետ: Մայրիկը՝ տիկին Շուշանիկը, միայնակ է մեծացրել որդուն, ճանապարհել մանկապարտեզ, հետո դպրոց, կյանքի մի փուլում արդեն արհեստ սովորելու ցանկություն է հայտնել Էդգարը: Արդեն որոշակի հմտություններ ուներ, գլուխ էր հանում մեքենաներից, բայց բանակ զորակոչվելու ժամանակը եկավ: Շուշանիկի պատմելով՝ որդին աշխույժ էր, հետաքրքրասեր, սիրում էր սպորտը: Չնայած տան միակ երեխան էր, մայրիկն ամեն ինչ անում էր, որ եսասեր չմեծանա, ընկերասեր լինի:

«Սիրում էր հայրենիքը, բարկանում էր, երբ թշնամին հայտարարում էր, որ Արցախն իրենն է, ոգևորվում էր, երբ մարզիկները հաղթում էին, և հայկական դրոշն էր բարձրանում: Հետաքրքրություն ուներ զենքի նկատմամբ: Երբ իններորդ դասարանն ավարտեց, որոշեց արհեստ սովորել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մեր բակում ավտովերանորոգման կետ կբացեմ, կաշխատեմ: Միտք ունեի նրան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ուղարկել՝ սովորելու: Բայց մտածեցի՝ միակ որդիս է, իսկ զինվորականի գործը ծանր է, ուսման ընթացքը՝ բարդ, դրա համար էլ այդ միտքը մի տեսակ երկրորդ պլան գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանիկը:

Իր իսկ խոսքով, հաշմանդամություն է ունեցել, նպաստ ստացել, բայց տղայի բանակ զորակոչվելուց առաջ, չգիտես ինչու, այդ նպաստը «կտրել» են, կարգն այդպես էլ չեն վերականգնել: «Երբ Էդգարը բուժզննում անցավ, պարզվեց, որ ողնաշարի խնդիր ունի: Պարզվեց նաև, որ ոտքերից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: 2020 թ.-ի հուլիսի 6-ին «պավեստկան» եկել էր, պատռեցի, զինկոմիսարիատից նոր փորձաքննություն պահանջեցի: Հաջորդը եկել էր նույն ամսի 18-ին, բայց Էդգարն ինձ չէր ասել: Մի քանի օր հետո նոր իմացա, էլ ոչինչ անել չէի կարող»,-պատմում է Էդգարի մայրիկը: Ստացվում է, որ տղայի ու այս դեպքում նաև մայրիկի առողջական խնդիրները հաշվի չեն առել, և հուլիսի 24-ին Էդգարին զորակոչել են բանակ: Ի դեպ, մայրիկի խոսքերով, երբ որդին ցանկացել էր մեքենա վարել, ասել էին, որ ոտքերի հետ խնդիր ունի, չի կարող, բայց բանակ տանելուց նույն խնդիրը հաշվի չէին առել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին