Կարևոր իրադարձություններ

Վարչապետը՝ ԶԼՄ-ների՝ իր առցանց ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելու մասին

27 Հունիս, 2022 20:46
Վարչապետը՝ ԶԼՄ-ների՝ իր առցանց ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելու մասին

Իր առցանց ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԶԼՄ-ների՝ ասուլիսին հարցեր ուղարկելուց հրաժարվելու փաստին՝ նշելով․ 

«Այդ նույն լրատվամիջոցների մի մասը, որոնք վերջին շրջանում լայնորեն ներգրավված էին Երևանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխան իրենց դուր չի գալիս և որոշում են կաթվածահար անել, լքել ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք: Նկատի ունեմ՝ եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի: Ուզում եմ հիշեցնել, որ այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը: Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունը, թե ինչու այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն գնում ու հանրության առաջ բանավեճի չեն մասնակցում»։

 

Լրահոս

Դիտել ավելին