Կարևոր իրադարձություններ

Նորավանքի աստիճաններից ՌԴ քաղաքացի է ընկել

27 Հունիս, 2022 16:21
Հեղինակ՝ Յաշա Սոլոմոնյան
Նորավանքի աստիճաններից ՌԴ քաղաքացի է ընկել

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։

Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։

Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։

Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։

Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։

Սրան վերջ պետք է տրվի։

Պետք է փակվի, արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ։

Գրո՛ղը տանի, դեռ քանի՞ մարդ պետք է վնասվի, որ հասկանաք այս պարզ ճշմարտությունը։

Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք։

ՀԳ․ Խնդրում եմ լրագրող ընկերներիս լուսաբանել այս խնդիրը, մենք՝ զբոսավարներս միայնակ անկարող ենք հասնել խնդրի լուծման։

ՀՀԳ․ Խնդրում եմ մաքսիմալ տարածել գրառումը, հույսով, որ կհասնի համապատասխան մարդկանց»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին