Կարևոր իրադարձություններ

Գյուղացին իր ծիրանը հիմա ընդհանրապես չի կարողանալու իրացնել․ կոչ՝ հանրությունը․ Հարություն Մնացականյան

27 Հունիս, 2022 15:23
Հեղինակ՝ Հարություն Մնացականյան
Գյուղացին իր ծիրանը հիմա ընդհանրապես չի կարողանալու իրացնել․ կոչ՝ հանրությունը․ Հարություն Մնացականյան

Ինչպես արդեն նշել էինք, հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետևանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Այս կապակցությամբ ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը գրառում է կատարել․ 

«Դիմում եմ բոլոր ընկերներիս, ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ օգտատերերին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին, կառավարության անդամներին, մտավորականներին, երգիչներին, դերասաններին, տիկտոկերներին և ինստագրամյան հայտնիներին, մի խոսքով բոլորին։

Ժողովուրդ ջան, Լարսը փակվել է և խոսակցություններ կան, որ մոտ 10 օր չի բացվելու բերքահավաքի այս պիկ սեզոնին։

Եթե առաջ գյուղացիները իրենց ծիրանը կոպեկներով էին հանձնում, հիմա ընդհանրապես չեն կարողանալու իրացնել։

Խնդրում եմ ձեզ չելենջ կամ կոչ արեք հանրությանը՝ գնել ծիրան, ծիրանով նկարներ զետեղեք։

Տեսե՛ք, եթե մեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ամսվա ընթացքում գնի 6 կգ ծիրան, ապա կարելի է ասել ահագին օգնած կլինի գյուղացիներին։

Խանութներում այն մինչև 300 դրամ է, շուկաներում՝ 150֊250։

Տեսե'ք, մեծ գումար չէ 1800 դրամը մեկ ամսվա մեջ ծիրան գնելու համար, շատերի համար մեկ անգամյա օբյեկտի մատուցողի թեյավճարի չափ գումար է, մեքենատերերի համար երեք օր քաղաքի կենտրոնում ինքնակոչ պարկովչիկի մեզանից քերած գումար։

Խնդրում եմ մի ձև գնեք։

Կարճ ասած ամսվա մեջ անձը 6 կգ ծիրան։

Տանը հյութ սարքեք, ջեմ, կոմպոտ, մուրաբա, ինչ֊որ բան, բայց օգնեք, այլապես բավականին կտուժի մեր այգեգործությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին