Կարևոր իրադարձություններ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մի հատվածը վնասվել է Թերեք գետի վարարումից

27 Հունիս, 2022 14:31
 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մի հատվածը վնասվել է Թերեք գետի վարարումից

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետևանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին