Կարևոր իրադարձություններ

Վարչական արդարադատությունը կոչված է նաև ապահովելու պետական կառավարման ողջ համակարգի կայունությունը․ Լիանա Հակոբյան

27 Հունիս, 2022 13:54
Վարչական արդարադատությունը կոչված է նաև ապահովելու պետական կառավարման ողջ համակարգի կայունությունը․ Լիանա Հակոբյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու: 

Թեկնածու Լիանա Հակոբյանը Ազգային ժողովում նշել է, որ արդարադատությանը բնորոշ բուն գործառույթներից բացի, այն է՝ հանրային իրավական վեճերի լուծում, մարդու խախտված իրավունքի պաշտպանություն և վերականգնում, վարչական արդարադատությունը կոչված է նաև ապահովելու պետական կառավարման ողջ համակարգի կայունությունը, կատարելագործումը:

«Վարչական արդարադատության արդյունավետությունը պայմանավորում է նաև պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, ձևավորում է օրինական վարքագիծ դրսևորող հանրային ծառայող»,- ասել է նա:

Հակոբյանի խոսքով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը կարևոր ներդրում է ոչ միայն վարչական արդարադատության, այլև պետական կառավարման ողջ համակարգի արդյունավետությունն ապահովելու գործում: 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին