Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթարի դեպքով հարուցվել է քրգործ (տեսանյութ)

27 Հունիս, 2022 13:36
 Մահվան ելքով ավտովթարի դեպքով հարուցվել է քրգործ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին