Կարևոր իրադարձություններ

Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր Հայաստանում ապահովված չեն․ Արտակ Զեյնալյան

27 Հունիս, 2022 13:00
Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր Հայաստանում ապահովված չեն․ Արտակ Զեյնալյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու: 

Թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովում նշել է, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը:

«Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանի խոսքով՝ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի:

«Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին