Կարևոր իրադարձություններ

Գեղամ Գևորգյանը Աթենքում կմասնակցի Մրցակցության միջազգային համաժողովին

27 Հունիս, 2022 12:50
Գեղամ Գևորգյանը Աթենքում կմասնակցի Մրցակցության միջազգային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք՝ մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։

Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին