Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

27 Հունիս, 2022 11:46
Քննարկվել է սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։

ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։

Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500գմ երկարության ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2 հազար 545մ երկարության ասֆալտապատման աշխատանքներին, Ստափանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին