Կարևոր իրադարձություններ

Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները. Անուշ Պետրոսյան

27 Հունիս, 2022 11:35
Հեղինակ՝ Անուշ Պետրոսյան
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները. Անուշ Պետրոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱՄՆ-ում «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ծեծել են դերասան Սոս Կարապետյանին։ 

Անդրադառնալով այս դեպքին՝ ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Պետրոսյանը գրել է

«Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում…

Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի և Գլենդելի ոստիկանությունը:

Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:

Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:

Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաև Դաշնային Հետաքննության Բյուրոն FBI»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին