Կարևոր իրադարձություններ

Որ հասցեներում ջուր չի լինի

27 Հունիս, 2022 11:21
Որ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին

ժամը 09:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը,

ժամը 09:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ջրամատակարարումը,

ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը,

ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան, 26 Կոմիսարներ, Մյասնիկյան, Վ.Տերյան, Չարենց, Կամո փողոցների ջրամատակարարումը,

ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արբատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին