Կարևոր իրադարձություններ

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին 3 մեքենայի բախում է եղել

26 Հունիս, 2022 20:25
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին 3 մեքենայի բախում է եղել

Հունիսի 26-ին, ժամը 17։26-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 3 ավտոմեքենա․ կան տուժածներ։

 

Լրահոս

Դիտել ավելին