Կարևոր իրադարձություններ

Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ վարկ կտրամադրի

26 Հունիս, 2022 14:21
Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ վարկ կտրամադրի

Լոնդոնը պատրաստ է Կիևին տրամադրել լրացուցիչ 525 մլն դոլար վարկի երաշխիք։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայի կառավարությունը մտավախություն ունի, որ մինչև աշուն ֆինանսավորումը կարող է սպառվել, եթե իրեն շտապ ֆինանսական օգնություն չտրամադրվի: Բրիտանիան «պատրաստ է տրամադրել ևս 525 միլիոն դոլարի (կամ 429 միլիոն ֆունտ ստերլինգ) երաշխիք՝ Համաշխարհային բանկի միջոցով»,-նշված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական ու հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգը (1,8 միլիարդ դոլար):

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին