Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

26 Հունիս, 2022 13:25
Ստեփանակերտում տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար

Հունիսի 26-ին ժամը 07:40-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ-ն (ծնված 1991թ.) վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում՝ վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ.-ին, ով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 

Լրահոս

Դիտել ավելին