Կարևոր իրադարձություններ

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր հուլիսի 5-ի քայլերթին (լուսանկարներ)

26 Հունիս, 2022 12:15
Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր հուլիսի 5-ի քայլերթին (լուսանկարներ)

ՀՀ պետական խորհրդանշանների օր ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 5-ին քայլերթ կլինի։

ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված ամենամյա տոնական քայլերթին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերից, Երևանի վարչական շրջաններից, այնպես էլ սփյուռքից, Ջավախքից, Արցախից ժամանած պատանիներ և երիտասարդներ: Ի դեպ, 2010-2019 թթ. տոնակատարություններին մասակցել է մոտավորապես 57,000 մարդ:

«Սիրելի դպրոցակա՛ն,

ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին:

Տրամադրվող շապիկների չափսերն են` S, M, L, XL:

Շապիկները ձեռք բերելու համար ուղարկել հայտ [email protected] էլ. փոստի հասցեին միայն դասարանների համակարգողների կողմից (օրինակ՝ դասղեկ, ուսուցիչ, ծնող)՝ նշելով շապիկների քանակը (նվազագույնը 10 դպրոցական)՝ ըստ չափերի, դպրոցի հասցեն, դպրոցի համարը, դասարանը, համակարգողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Շապիկները հնարավոր կլինի ստանալ տոնակատարությունից մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին:

Հիշեցնում ենք, որ շապիկների քանակը սահմանափակ է:

Հարցերի դեպքում զանգահարել 094200515 հեռախոսահամարով»,-ասված է գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին