Կարևոր իրադարձություններ

Մեքենան հայտնվել է ձորակում․ անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

26 Հունիս, 2022 10:31
Մեքենան հայտնվել է ձորակում․ անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին