Կարևոր իրադարձություններ

Նորավանքի խաչմերուկում մեքենան բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

25 Հունիս, 2022 13:47
Նորավանքի խաչմերուկում մեքենան բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Հունիսի 25-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղից դեպի Նորավանք վանական համալիրի խաչմերուկ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի Իզմիրլյան ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին