Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի հերոսի անվան Գիտելիքի դպրոցը ճանապարհեց շրջանավարտներին. «Փաստ»

25 Հունիս, 2022 09:42
44-օրյա պատերազմի հերոսի անվան Գիտելիքի դպրոցը ճանապարհեց շրջանավարտներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Համալսարանում եռուզեռ էր, բոլորն այս ու այն կողմ էին շտապում, տեղավորվում աթոռներին, հարցազրույց տալիս, փոխանակվում մտքերով: Մեկտեղվելու առիթը շատ կարևոր էր. Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի ավարտական արարողությունն էր: Գևորգը զոհվել է 44-օրյա պատերազմում, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ է: Նրա մասին ընկերների խոսքը լսելով, նրա մասին ուղղակի ընթերցելով ես անգամ հասկանում, որ իրական ասպետ էր Գևորգը՝ կրթության, գիտելիքի, հայրենասիրության: Միջոցառման սկզբում փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց՝ տարբեր կադրերով ու նաև Գևորգի ձայնով, ասում էր, որ ցանկանում է դասընթացներ կազմակերպել, անգամ մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերել, պատերազմից ուղարկված հաղորդագրություններ, որտեղ ուժ է տալիս՝ «լավ է լինելու, հաղթելու ենք, որովհետև պայքարում ենք մեր հայրենիքի համար»:

Տեսանյութի հիմքում «Արցախ» երգն էր: Ընկերներն ասում են՝ Գևորգն ապրում էր հայրենիքի համար և անգամ իր կյանքը չխնայեց, նա դեռ այնքան նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին պատերազմի պատճառով: Բայց նրա ընկերները որոշել են ապրեցնել Գևորգին՝ նրա երազանքները կյանքի կոչելով: Որոշել են ու իրականություն դարձրել: Ոչ միայն ուղղակի դասընթացներ կազմակերպել, այլ ստեղծել Գիտելիքի դպրոց, որի հիմքում ոչ միայն որակյալ կրթությունն է, այլև հայրենասիրությունը, ընկերությունը, մարդասիրությունը: «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի, պարոն ավագ լեյտենանտ, մենք՝ ընկերներդ, ելանք մարտի՝ կրթելով արդեն ավելի քան 300 ուսանողի, ում հետ միասին մեր պետության ապագան ենք կերտելու ու շենացնենք ձեր՝ հերոսներիդ պահած հայրենիքը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին