Կարևոր իրադարձություններ

Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

25 Հունիս, 2022 00:13
Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։ 

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին