Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան,դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

24 Հունիս, 2022 21:21
Ավտոմեքենան,դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Հունիսի 24-ին, ժամը 18։16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Հորս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահելով՝ հայտնվել հարակից ձորակում․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին