Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը

24 Հունիս, 2022 19:19
Վահան Քերոբյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են  տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
 
Քննարկվել են տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր ռիսկերի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Էկոնոմիկայի նախարարության կողմից կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
 
Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
 

Լրահոս

Դիտել ավելին