Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի SADA CUP մրցաշարը (տեսանյութ)

23 Հունիս, 2022 22:51
Այսօր Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի SADA CUP մրցաշարը (տեսանյութ)

Հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Sada Cup» միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: Հաստատվել է նաև «Sada Cup» մրցաշարի խաղացանկը։

Հունիսի 23-ին՝ ժամը 20:00-ին - Հայաստան-«Թիմ ԱՄՆ»
Հունիսի 24-ին - Իրան-Սիրիա
Հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին - Սիրիա-«Թիմ ԱՄՆ»ժամը՝ 19:00-ին - Հայաստան-Իրան
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին - «Թիմ ԱՄՆ»-Իրանժամը՝ 17:00-ին - Հայաստան-Սիրիա

«Sada Cup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից:

Հայաստանի հավաքականն այսօր հյուրընկալեց «ԱՄՆ թիմին» և հաղթեց 94:59 հաշվով:

 

Լրահոս

Դիտել ավելին