Կարևոր իրադարձություններ

Մովսիսյանը բաց կթողնի երկու շաբաթ

19 Հոկտեմբեր, 2015 20:22
Մովսիսյանը բաց կթողնի երկու շաբաթ

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել:

Ակումբի բժշկական բաժնի ղեկավար Միխայիլ Վարտապետովը հաղորդել է, որ Մովսիսյանը մկանային վնասվածք է ստացել  Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ տնային հանդիպման ժամանակ (1:2)։ Վարտապետովի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի ապաքինման համար մոտ երկու շաբաթ կպահանջվի։

 

Հավելենք, որ Մովսիսյանը, ով փոխարինվել էր վերոնշյալ հանդիպման 56-րդ րոպեին, ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի 10 խաղի է մասնակցել՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում։

 

Լրահոս

Դիտել ավելին