Կարևոր իրադարձություններ

Բուդապեշտում մարզիչը փրկել է իր սանի կյանքը լողի անհատական մրցումների ժամանակ

23 Հունիս, 2022 21:20
Բուդապեշտում մարզիչը փրկել է իր սանի կյանքը լողի անհատական մրցումների ժամանակ

Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձեւերի Աշխարհի առաջնությունում երեկ սինքորն լողի անհատական մրցումների ժամանակ հավաքվածներին մեծ անհանգստություն է պատճառել ԱՄՆ-ի ներկայացուցիչը:Անիտա Ալվարեսը ելույթի ընթացքում կորցրել է գիտակցությունն ու սուզվել լողավազանի հատակը: Այս մասին գրում է sport.mediamax.am կայքը։

AFP-ի ֆոտոթղթակիցներին հաջողվել է ֆիքսել, թե ինչպես է Ալվարեսի մարզիչ Անդրեա Ֆուենտեսն արագ մտել ջուրն ու փրկել իր սանի կյանքը:

«Անչափ շատ վախեցա: Ինձ թվաց, թե մի ամբողջ ժամ անցավ: Գոռում էի փրկարարներին, որ ջուրը մտնեն, սակայն դա չէին անում, երեւի չէին հասկանում, թե ինչ եմ ասում: Ես թռա ջուրը, գործեցի ինչքան կարող էի արագ:


Վախեցել էի, քանի որ նա չէր շնչում: Անիտայի թոքերում մի քիչ ջուր կար, բայց երբ սկսեց շնչել, ամեն ինչ տեղն ընկավ»,-ասել է Ֆուենտեսը:

ԱՄՆ-ի թիմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մարզուհին իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների հսկողության տակ:  

 

Լրահոս

Դիտել ավելին