Կարևոր իրադարձություններ

Ծրագրավորվում է Վանաձորում բացել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց

23 Հունիս, 2022 13:51
Ծրագրավորվում է Վանաձորում բացել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք »,-  ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին