Կարևոր իրադարձություններ

ԱՆ փոխնախարարը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

23 Հունիս, 2022 12:56
ԱՆ փոխնախարարը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին