Կարևոր իրադարձություններ

Ընտրական գործընթացները տեղի կունենան նույնականացման քարտով. Փաշինյան

23 Հունիս, 2022 12:13
Ընտրական գործընթացները տեղի կունենան նույնականացման քարտով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ ընտրական գործընթացները պետք է տեղի ունենան անձը հաստատող միասնական փաստաթղթով, և դա լինելու է նույնականացման քարտը։

«Մեզ անհրաժեշտ է ունենալ հենց նույնականացման քարտ, ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ պետք է ունենանք, որ ընտրական մանիպուլյացիաների հետ կապված բոլոր թեմաներն ինստիտուցիոնալ առումով լուծվեն։ Փառք աստծո, մենք վերջին երկու ընտրություններում որևէ նման խնդիր չենք ունեցել, բայց ամեն դեպքում այս հարցում որևէ լարվածություն բացառելու թեկուզ տեսական միջոցը սա է՝ մենք նույնականացման քարտով անցկացնենք ընտրությունները»,-նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին