Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

23 Հունիս, 2022 12:00
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ տրանսպորտային միջոցներ կներգրավվեն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

 

Լրահոս

Դիտել ավելին