Կարևոր իրադարձություններ

Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին հետևել է ՏԿԵ նախարարը

23 Հունիս, 2022 11:40
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին հետևել է ՏԿԵ նախարարը
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների և համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության 10 կմ ավտոճանապարհի հիմնանորգման աշխատանքներին։
 
Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 290 մլն դրամ է։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհահատվածի հիմնանորգման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարեվերջին։
 
Նախարարը ծանոթացել է նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ հատվածի հիմնանորգման աշխատանքներին։ 10.8 կմ երկարությամբ այս հատվածն էլ Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Երկու հատվածում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
 
Այս հատվածի պայմանագրային արժեքը մոտ 717 մլն դրամ է և կրկին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին