Կարևոր իրադարձություններ

«Խոսրովի անտառ» արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ

23 Հունիս, 2022 11:29
«Խոսրովի անտառ» արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ
2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Հայտնում է ՇՄՆ-ն։
 
Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:
 
Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
Հիշեցնում ենք, որ՝
 
Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին