Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

23 Հունիս, 2022 08:45
Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտան իրավապահները:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին