Կարևոր իրադարձություններ

Orion Summit 2022-ը տեղի ունեցավ Ամերիաբանկի պլատինե հովանավորությամբ (տեսանյութ)

22 Հունիս, 2022 21:00
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Orion Summit 2022-ը տեղի ունեցավ Ամերիաբանկի պլատինե հովանավորությամբ (տեսանյութ)

 Այսօր տեղի ունեցավ Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Այն բացառիկ հնարավորություն է տեղական և միջազգային երկրների համար ծանոթանալու ստարտափերի հիմնադիրներին՝ ավելին իմանալու էկոհամակարգի, M&A հնարավորությունների մասին, ինչպես նաև ծանոթանալու նոր տաղանդների հետ: 

Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։  Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն էր ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Գագաթնաժողովի բանախոսներն էին նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին