Կարևոր իրադարձություններ

Քննարկվեցին «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները, շնորհվող որակավորումները

22 Հունիս, 2022 19:42
Քննարկվեցին «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները, շնորհվող որակավորումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրերի մշակման աշխատանքային խմբերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Քննարկվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների, մասնավորապես «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների նկարագրությունները և շնորհվող որակավորումները։

Աշխատանքային խմբերին ներկայացվել է ՀՀ որակավորումների ազգային, որակավորումների ոլորտային շրջանակների և բարձրագույն կրթական ծրագրերի համապատասխանության, ինչպես նաև բուհերի կողմից իրականացվող կրթական ծրագրերի վերանայման ու արդիականացման անհրաժեշտության հարցերը։

Նախատեսվող աշխատանքը նպատակաուղղված է բարեփոխել բարձրագույն կրթական ծրագրերի բովանդակությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային պահանջներին։

Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության դերը մասնագետների պատրաստման հարցում, նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է լինի հետազոտահենք, այն չպետք է հիմնված լինի միայն հմտությունների կամ գիտելիքի վրա։

Հանդիպմանն արծարծվել են նաև բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: Քննարկման մասնակիցները բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:

Քննարկման արդյունքում հստակեցվել է «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Սերվիս» Որակավորումների շրջանակների բնութագրերի մշակման համար նախատեսված ժամկետները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին