Կարևոր իրադարձություններ

Մարտավարական զորավարժություն՝ N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ

22 Հունիս, 2022 18:15
Մարտավարական զորավարժություն՝ N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ

Հունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։


Զորավարժության անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանության կազմակերպման և գումարտակի ներդաշնակման կարողությունների զարգացումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և դիմացկունության ամրապնդումը։

 

Լրահոս

Դիտել ավելին