Կարևոր իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

22 Հունիս, 2022 13:24
Էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով առաջիկայում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արմավիրի մարզի՝ Արմավիր, Մեծամոր քաղաքներում, Լեռնագոգ, Արտամետ, Բաղրամյան,Մայիսյան, Մյասնիկյան, Խանջյան, Քարակերտ գյուղերում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին