Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է. ԿԳՄՍ նախարար (լուսանկարներ)

22 Հունիս, 2022 12:28
Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է. ԿԳՄՍ նախարար (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն ողջունում եմ արվեստասեր հասարակությանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի անփոփոխ ղեկավարը 1961 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, բեղմնավոր գործունեություն է ծավալել մեր հայրենիքում և նրա սահմաններից դուրս` աշխարհի ավելի քան 27 լեզուներով երգելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները:

Երգչախմբի` անընդհատ նոր հորիզոններ բացող, հայ երգարվեստի ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցող գործունեությունը վառ վկայությունն է բարձր արժեքների հանդեպ երգչախմբի պատասխանատու վերաբերմունքի և յուրահատուկ առաքելության:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և անձամբ սիրելի մաեստրոյին մաղթում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ ու նոր ներշնչանքներ»:

Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև ներկա են գտնվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվիրված հոբելյանական համերգին:

Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից:
Համերգը ղեկավարել են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին