Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է լրտեսի փոխանցած վերջին տեղեկությունը. «Հրապարակ»

22 Հունիս, 2022 08:02
Ո՞րն է լրտեսի փոխանցած վերջին տեղեկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրվել է եւ օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել:

Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա եւ Վրաստան, որտեղ գումարներ եւ նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ: Մեզ լրացուցիչ տեղեկություններ են հասել, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, եւ նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղեւորությանը: Ինքնաթիռի տոմսը գնվելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին