Կարևոր իրադարձություններ

Գողացել են Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը

21 Հունիս, 2022 20:00
Գողացել են  Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուրի հաղորդմամբ, հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ  հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված  «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը: 

Աղբյուրի տեղեկություններով, Ժ. Ավետիսյանը Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի փոխտնօրենն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին