Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Ապարանի բաժնի պետին ազատել են պաշտոնից

21 Հունիս, 2022 12:35
Ոստիկանության Ապարանի բաժնի պետին ազատել են պաշտոնից

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Աշոտ Հայրապետյանին կփոխարինի Ռաֆայել Պողոսյանը:

Հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին