Կարևոր իրադարձություններ

Սարի գլխին ապրող երեխաներ. ինչպե՞ս «Ես»-ը դարձավ «Մունք». «Փաստ»

21 Հունիս, 2022 08:40
Սարի գլխին ապրող երեխաներ. ինչպե՞ս «Ես»-ը դարձավ «Մունք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի Հաղորտի գյուղի երեխաների առօրյան արդեն երկար ժամանակ լցվել է գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, երազանքներն իրականացնելու մեծ հնարավորություններով: 12-ամյա Գրիշա Մարտիրոսյանը մեկն է գյուղի այն երեխաներից, որ արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու: Նա ևս Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի «Մունք» տեխնոդպրոցի սան է, որի բացումը տեղի ունեցավ հունիսի 18-ին:

«Դպրոցում սովորում, գալիս ենք էստեղ՝ «Մունք» տեխնոդպրոց: Գյուղից գնում ենք նաև Ստեփանակերտի «Թումո»: Ավելի փոքր երեխեքը սպասում են, թե երբ են մեծանալու, որ գան տեխնոդպրոց: Մինչև հիմա անցնում էինք FreeCAD»,-ասում է 12-ամյա տղան: Հետո, հասկանալով, որ ոչինչ չհասկացա, շարունակում է ավելի «պարզ» բացատրել ծրագրավորման բարդ աշխարհի մասին. «Ստեղծում էինք հեռախոսի պատյաններ, ինչ մտքներիս գալիս էր՝ սարքում էինք, բայց հիմա արդեն կկարողանանք ընտրել, թե կոնկրետ ինչ ուղղություն ենք ուզում: Ես ուզում եմ երկու ընկերներիս հետ ծրագրավորող դառնալ ու մեծ հաջողությունների հասնել: Ես շատ եմ սիրում մեր գյուղը: Չեմ մտածել, որ գյուղից մի օր կարող եմ գնալ, բայց որ հանկարծ գնամ, էլի գալու եմ գյուղ: Մեր գյուղում մենք ազատ օր չենք ունենում: Բացի ծրագրավորում սովորելուց, ես ու ընկերներս համ էլ սպորտով ենք զբաղվում»,-ասում է Գրիշան:

Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից: Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 մլն դրամ։ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևել է շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվել է նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Նախագծին միացել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ: Մինչև պատմելը, թե ինչպես «Ես»-ը դարձավ «Մունք», «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, շարունակելով սպորտի թեման, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի վաղուց է սկսվել:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին