Կարևոր իրադարձություններ

Բոլորն իրենց բաժին մեղավորությունն ունեն երթևեկության նման վիճակի համար. «Փաստ»

21 Հունիս, 2022 08:14
Բոլորն իրենց բաժին մեղավորությունն ունեն երթևեկության նման վիճակի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օր չկա, որ վթարների մասին տեղեկատվություն չլինի: Ցավոք, դրանցից որոշները մահվան ելքով են, երբեմն՝ զոհերը մեկից ավելին են լինում: Վերահսկողությո՞ւնն է թուլացել, և վարորդները վարում են՝ ով ինչպես պատահի, թե՞ տարիներ ի վեր այդպես էլ լուծում չեն ստանում երթևեկության մեջ կարևորագույն պայմանները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը նշում է` երթևեկության մեջ փոփոխություններ կատարելու ցանկություն և բարի նպատակներ եղել են:

«Գործիքակազմի հարցում թերացել են. կա՛մ վերահսկողությունը լիարժեք չի եղել, կա՛մ գործիքակազմը հստակ կիրառելիություն չի գտել: Իրավական դաշտը կարգի է բերվել, բայց առանց վերահսկողության այդ ամենն առոչինչ է դառնում: Այո, հնարավոր չէ բոլոր խախտում անողներին տուգանել, բայց այլ հարց է, երբ պարեկային ավտոմեքենայի աչքի առջև լուսացույցի կարմիր լույսի տակ սպասում են մեքենաներ, որոնց վարորդների մի մասն ուղղակի ամրագոտի չի կապել, մի մասը ղեկին ծխում է: Շինանյութ, հատկապես ցեմենտ տեղափոխող մեքենաները շաղախը շաղ տալով ընթանում են, և որևէ վերահսկողություն չկա: Ամբողջ խնդիրը հենց այդտեղից է սկիզբ առնում: Երբ մի հատվածում ոստիկանն է, և նրա աչքի առաջ օրենքը չի կիրառվում, մնացած բոլոր դեպքերը, երբ վարորդները տուգանվում են, ուղղակի ստատիստիկայի համար են, ոչինչ ավելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղահրամանյանը:

Կարծում է, որ երբ հրապարակվեն տվյալներ վթարների, զոհերի ու վիրավորների վերաբերյալ, նախորդ տարվանից այնքան էլ լավ վիճակում չենք լինի, դրական ակնկալիքներ ունենալ չենք կարող: «Իներցիայով օրերն անցնում են, լիազոր մարմինն իր ամենօրյա աշխատանքն է անում, ոչինչ ավելին, և դրանից մեր ամենօրյա իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Պարեկային ծառայությանը վերագրել միայն երթևեկության կարգավորումը, այնքան էլ ճիշտ չի լինի: Այս առումով նաև դրական միտման մասին խոսեմ` գիշերային ժամերին գողությունները զգալիորեն պակասել են: Պետք է սա նկատել և բարձրաձայնել դրա մասին»,-նշում է մեր զրուցակիցը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին