Կարևոր իրադարձություններ

Մինսկում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)

20 Հունիս, 2022 21:10
Մինսկում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին