Կարևոր իրադարձություններ

Ես կամ իմ ընտանիք անդամները տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապ չունենք. Մաթևոս Ասատրյան

20 Հունիս, 2022 10:39
Հեղինակ՝ Մաթևոս Ասատրյան
Ես կամ իմ ընտանիք անդամները տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապ չունենք. Մաթևոս Ասատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում իր անվան շուրջ պտտվող լուրերին:

«Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիքի անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։

Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին